Arthurs Aghveran Resort
Հյուրանոցային համալիրArthurs Aghveran Resort
Երևանից 55կմ. Հեռավորության վրա է գտնվում "Արթուրս Աղվերան Ռեզորթ" հյուրանոցային համալիրը, որը հանգրվանել է Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում:
Մեզ մոտ հյուրընկալվելիս Դուք կվայելեք լեռնային թարմ օդը և Դալար գետի կարկաչը: Ձեզ համար` Հեռու աշխատանքային խնդիրներից և առօրյա հոգսերից, իրենց դռները կբացեն 60 հարմարավետ և բարձրակարգ համարներ, որոնք տեղակայված են ավստրիական շալե ոճով կառուցված 5 մասնաշենքերում, որը ստեղծում է հրաշալի ալպիական գյուղի տպավորություն: Ձեր տրամադրության տակ են մարզասրահը, լողավազանները, բիզնես հնարավորությունները, ռեստորանը և բարը:
Հյուրանոցը սպասում է Ձեզ` Նվիրելու հաճելի հանգիստ և անմոռանալի պահեր: Տարվա ցանկացած եղանակին, լինի դա շոգ ամառ կամ ցուրտ ձմեռ, հյուրերին միշտ սպասում է ջերմ հյուրընկալություն, բարձրակարգ սպասարկում և ուշադիր անձնակազմ: