KFC
Արագ սնունդ, ֆաստ ֆուդKFC
«Քեյ Էֆ Սի» (անգլ.՝ KFC, լրիվ անվանում՝ «Kentucky Fried Chicken») արագ սննդի ամերիկյան անդրազգային ցանց։ Մասնագիտացված է տապակած հավամսով ուտեստների, սենդվիչների և այլ ճաշատեսակների մատուցման մեջ։ ։ 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ ցանցն ունի 18 875 սննդի կետեր աշխարհի 118 երկրում։ «Pizza Hut» և «Taco Bell» ցանցերի հետ համատեղ հանդիսանում է «Yum! Brands» ռեստորանային ընկերության ստորաբաժանումը։