Nairi Insurance Company | WorkNet.am

Nairi Insurance Company

Insurance Company

Nairi Insurance Company

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996 թ.-ին՝ «Նաիրի-96» ՍՊԸ անվանմամբ: Ընկերությունն ապահովագրական գործունեություն սկսել է իրականացնել 1997 թ.-ից` ՀՀ Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության կողմից ստանալով «Ոչ կյանքի ապահովագրության» ԱՊՈ 0009 լիցենզիան:
2008 թ.-ին ընկերությունն անվանափոխվել է «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ -ի եւ վերալիցենզավորվել` ստանալով ԱՊՈ 0006 (0009) լիցենզիան:
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն իրականացնում է ապահովագրություն` ոչ կյանքի ապահովագրության 10 դասերով:
Ընկերությունն ունի գրանցված մասնաճյուղ Վանաձոր քաղաքում, իսկ գործակալական ցանցի միջոցով ապահովագրական ծառայությունները հասանելի են երկրի ողջ տարածքում:
Կանոնադրական կապիտալը կազմում է 1 290 000 000 ՀՀ դրամ:
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի «Ձեր ընկերը դժվար պահին» կարգախոսը հստակ բնորոշում է ընկերության առաքելությունը, որը ոչ միայն կյանքի բնականոն ընթացքը խախտող պատահարի արձանագրումից հետո համապատասխան գործողությունների իրականացումը եւ ապահովագրության պայմանագրի համաձայն հաճախորդի կրած ֆինանսական վնասների փոխհատուցումն է, այլ նաեւ պատահարի ժամանակ իր հաճախորդին աջակցությունը` անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման եւ բարոյահոգեբանական օգնության ցուցաբերման միջոցով:
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի վերաապահովագրության քաղաքականությունն ապահովում է ընկերության կողմից ստանձնած ռիսկերի օպտիմալ պաշտպանվածություն եւ նպաստում է ընկերության տնտեսական կայունության մակարդակի բարձրացմանը: Վերաապահովագրական գործունեության արդյունավետ ռազմավարությունը հուսալիորեն պաշտպանում է ընկերության հաճախորդների եւ բաժնետերերի շահերը:
Վերաապահովագրության բնագավառում ընկերությունը համագործակցում է միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից բարձր վարկանիշ ստացած վերաապահովագրական ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Scor Reinsurance, Hannover Re, Novae Syndicate 2007, Partner Reinsurance Europe LTD, Marketform Limited 2468 ընկերությունները:

Աշխատանք

ՙՆաիրի ինշուրանս ՚՚ ապահովագրական ընկերությանն անհրաժեշտ են հեռախոսավար- օպերատորներ՝ հաճախորդներին զանգահարելու , ընկերության առաջարկները ներկայացնելու և պայմանագրեր կնքելու համար:...

Հեռախոսավար-օպերատոր 61,000 ֏ Ամբողջ դրույք Իգական 21 - 30 տար․