Pizza Hut | WorkNet.am

Pizza Hut

Սպասարկում և սերվիս

Pizza Hut

958 թվականին Ֆրենկ և Դեն Քարնեյներ որոշեցին Վիչիթայում (Քանզասի նահանգ) պիցցայի մեծ ռեստորան բացել: Երբ նրանց ընկերներից մեկը առաջարկեց այն ժամանակ հազվադեպ հանդիպող պիցցայի սրահ բացել, նրանք գտան, որ գաղափարը կարող է հաջողություն բերել և մորից 600 դոլար փոխ առան իրենց գործընկեր Ջոն Բենդերի հետ բիզնես սկսելու նպատակով: Վիչիթայի կենտրոնում` Սաութ Բլաֆ 503 հասցեում, մի փոքր շենք վարձակալելով և պիցցայի պատրաստման համար անհրաժեշտ օգտագործված սարքավորում ձեռք բերելով, Քարնեյները և Բենդերը բացեցին առաջին Պիցցա Հաթ ռեստորանը: Բացման օրը նրանք պիցցաներ բաժանեցին համայնքի հետաքրքրությունը շարժելու նպատակով: 25 տեղանոց փոքր ռեստորանի շենքը խրճիթի էր նման… այդպես էլ ծնվեց «Պիցցա Հաթը»:

Մեկ տարի անց` 1959 թվականին, Պիցցա Հաթը գրանցվեց Քանզասում և Դիք Հասըրը բացեց առաջին արտոնագրված ռեստորանը Թոփեկայում(Քանզաս): Տասնհինգ տարի անց առաջին ռեստորանը բացվեց ՄԹ-ում և այդ ժամանակից այն դարձել է մոլորակի Պիցցա արտադրող ամենամեծ ընկերությունը:

Պիցցա Հաթը վերահսկում է աշխարհի 90 երկրների ավելի քան 11,000 պիցցայի ռեստորաններ և առաքման կետեր:

Պիցցա Հաթ համաշխարհային բրենդի ներկայացուցիչը Հայաստանում Դերժավա Ընկերությունների Խումբն է և այս պահի դրությամբ Երևանում գործում է թվով 7 Պիցցա Հաթ ռեստորան։

Աշխատանք

Պիցցա Հաթի Կոմիտասի մասնաճյուղին անհրաժեշտ են խոհարարներ: Աշխատանքային փորձ չի պահանջվում : Մեզ մոտ աշխատելու առավելություններն են .Ճկուն աշխատանքային գրաֆիկ .Աշխատավարձի ամենամսյա վերան...

Խոհարար 130,000 ֏ Կես դրույք Արական, Իգական 16 - 25 տար․

Պիցցա Հաթի Կոմիտասի մասնաճյուղին անհրաժեշտ են մատուցողներ : Աշխատանքային փորձ չի պահանջվում :Աշխատանքային գրաֆիկը ճկուն՝ 09:00-16:00 , 12:00-20:00 , 13:00-21:00, 16:00-23:00 Մեզ մոտ աշխատել...

Մատուցող 200,000 ֏ Կես դրույք Արական, Իգական 16 - 21 տար․

Պիցցա Հաթ-ի Կոմիտասի մասնաճյուղին անհրաժեշտ են գանձապահներ : Փորձ չի պահանջվում : Մեզ մոտ աշխատելու առավելություններն են .Ճկուն աշխատանքային գրաֆիկ .Աշխատավարձի ամենամսյա վերանայում և պ...

Մատուցող 100,000 ֏ Կես դրույք Իգական 16 - 25 տար․