VAK Group
ԱռևտուրVAK Group
ՎԱԿ Գրուպը հիմնադրվել է 2002 թվականին, Երևանում: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է շինանյութի մանրածախ առևտրով: Հետագայում, ընդլայնվելով, 2004 թվականից շինանյութ է ներմուծում աշխարհի տարբեր երկրներից, և արդեն 2008 թվականից կազմակերպությունը հայտնվում է երկրի խոշոր հարկատուների ցանկում:
Այսօր ՎԱԿ Գրուպը ներկայանում է «շինանյութի աշխարհ» հարմարավետ խանութ-սրահներով մայրաքաղաքի երկու հասցեներում:
Ներկայումս մոտ 100 աշխատակից ունեցող ընկերության խանութներում ներկայացված է ավելի քան 50.000 անվանում ապրանքատեսակ՝ հանդիսանալով դրանցից շատերի բացառիկ ներկայացուցիչը: Ընկերությունը ներկրում է կերամիկական սալիկներ, կերամիկա, սանտեխնիկա, ներկեր, գործիքներ, դռներ, փականներ, կաթսաներ, հայելիներ, ջահեր և այն ամենն ինչ անհրաժեշտ է կառուցման և վերանորոգման համար: