WebMaker Studio | WorkNet.am

WebMaker Studio

Կայքերի առաջխաղացում

WebMaker Studio

WebMaker Studio ընկերությունը իր գործունեության 13 տարիների եւ կայքերի առաջխաղացման շուկայում (SEO) գործունեության 7 տարիների ընթացքում իրեն դրսեւորել է որպես հուսալի գործընկեր՝ համալրված անհրաժեշտ բոլոր բնագավառների մասնագետներով։

Մեր ընկերության ստեղծած կայքերը մեր հաճախորդների համար արդյունավետ մարքեթինգային գործիքներ են։ Ընկերության գլխավոր սկզբունքներից մեկը հաճախորդի հետ սերտ համագործակցությունն է։ Մինչև կայքի անմիջական մշակման մեկնարկը մենք վերլուծում ենք Ձեր գործունեությունն ու դրա ուժեղ կողմերը, ուսումնասիրում ենք Ձեր կազմակերպության հիմնական մրցակիցներին եւ հետազոտում թիրախային լսարանի նախապատվությունները։ Հենց դա էլ մեզ թույլ է տալիս ստեղծել բացառիկ ապրանքատեսակ՝ նախատեսված միայն Ձեզ համար։

14 տարվա աշխատանքի ընթացքում մենք ստեղծել ենք ավելի քան 800 ինտերնետային ռեսուրսներ, այդ թվում` կորպորատիվ կայքեր, պետական եւ մասնավոր կազմակերպությունների էջեր, վեբ-տիրույթներ եւ այլն։

Ձեր կայքը ստեղծելու համար աշխատելու է մեր դիզայներների, ծրագրավորողների եւ նախագծի ղեկավարների արհեստավարժ խումբը: Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում` լոգոտիպի եւ ֆիրմային ոճի ստեղծում, որոնման համակարգերում կայքի առաջխաղացում: Բոլոր աշխատանքներն իրականացվում են ամենակարճ ժամկետներում եւ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով:

Աշխատանք

Համապատասխան ծրագրերի գերազանց իմացությամբ: Թիմում աշխատելու ունակությամբ։ Աշխատանքային փորձը ցանկալի է։ Աշխատանքային օրերը երկուշաբթի-ուրբաթ Աշխատանքային ժամերը 10։00-18։00...

UI/UX Designer 110,000 ֏ Ամբողջ դրույք Արական, Իգական 20 - 35 տար․