Էկոպրոֆ ՍՊԸ | WorkNet.am

Էկոպրոֆ ՍՊԸ

Արտադրություն

Էկոպրոֆ ՍՊԸ

Էկոպրոֆ ընկերության կենսագրությունը սկսվում է 2006 թվականից: Սակայն ստեղծման միտքը ծագել է ավելի վաղ՝ մի փոքրիկ արտադրամասում, ընդամենը մեկ հոսքագծի առկայությամբ և Հայաստանի համար տնտեսական ոչ բարենպաստ ժամանակներում: Այդ տարիներին սեփական երկրում հայրենական արտադրություն ունենալու գաղափարը համարձակ քայլ էր, բայց ինժեներական մտքի, բազմաթիվ նախագծումների և անտրտունջ աշխատանքի շնորհիվ նվիրյալների մի փոքրիկ խմբի հաջողվեց երազանքը դարձնել իրականություն….և հիմնվե՛ց, ստեղծվե՛ց որակյալ արտադրանք, որի վրա հետագայում հպարտորեն արձանագրվե՛ց. Էկոպրոֆ՝ Ստեղծված է Հայաստանում։ Եվ հիմնվե՛ց, ստեղծվե՛ց հզոր Ընկերություն, որն ունի կայուն հիմքեր ու զարգացման ահռելի ներուժ։ Մենք նպատակ ունենք բացահայտելու յուրաքանչյուրի ներուժը, ով կմիանա մեր մեծ ընտանիքին․ մեր հաղթանակը մեր հավաքական ուժի մեջ է։