ՌԱՖՖԱՅԵԼ ՔՈՆԹԻՆԻ ԹՐԵՅԴԻՆԳ ՔԱՄՓՆԻ ՀՁ ՍՊԸ | WorkNet.am

ՌԱՖՖԱՅԵԼ ՔՈՆԹԻՆԻ ԹՐԵՅԴԻՆԳ ՔԱՄՓՆԻ ՀՁ ՍՊԸ

Սուրճի վերամշակում և փաթեթավորում, Ձավարեղենի իրացում

ՌԱՖՖԱՅԵԼ ՔՈՆԹԻՆԻ ԹՐԵՅԴԻՆԳ ՔԱՄՓՆԻ ՀՁ ՍՊԸ

"Ռաֆֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի" ՀՁ ՍՊԸ-ն հանդիսանում է Հայ-Լիբանանյան համատեղ ձեռնարկություն, որը սկսել է իր գործունեությունը 1998 թվականից: Մեր ընկերությունը զբաղվում է Ռիո Գրանդե բարձրորակ սուրճի արտադրությամբ և վաճառքով: Ռիո Գրանդե սուրճը հայ սպառողին է ներկայացվել 2002 թվականից սկսած:

Հենց ամենասկզբից մեր կազմակերպության կարևորագույն նպատակն է եղել սպառողին այնպիսի արտադրանք մատակարարել, որն առավելագույնս կհամապատասխանի նրա բոլոր սպասելիքներին: Այդ իսկ պատճառով Ռիո Գրանդե սուրճի դեպքում շեշտը դրված է ոչ թե բազմատեսակ շահումների, այլ արտադրանքի բարձր որակի ապահովման վրա:
Բարձր որակավորում ունեցող աշխատողների և առաջատար տեխնոլոգիաների շնորհիվ Ռիո Գրանդե սուրճը հանդիսանում է հայկական շուկայում առկա լավագույն սուրճի ապրանքանիշերից մեկը, որն արդեն գրավել է նաև մի շարք արտասահմանյան շուկաներ: Մասնավորապես՝ մեր սուրճն առաջատար դիրք է գրավում Վրաստանի շուկայում:

Մեր ընկերությունը ներմուծում է սուրճի տարբեր տեսակները հետևյալ երկրներից`

ռոբուստան` Ինդոնեզիայից, Վիետնամից և Հնդկաստանից
արաբիկան` Բրազիլիայից, Կոլումբիայից, Եթովպիայից և Հնդկաստանից
Տեսականին ներառում է 7 տեսակի սուրճ` բազմազան, յուրահատուկ և հարմարավետ փաթեթավորմամբ:

Աշխատանք

Ընկերությանը անհրաժեշտ են Վենսելերներ – վաճառքի պատասխանատուներ (վարորդ առաքիչ)։ Աշխատանքային պարտականություններ. • Վաճառքի իրականացում և արտադրանքի առաջխաղացում համապատասխան նշանակված տարած...

Վաճառքի-մենեջեր պայմանագրային Ամբողջ դրույք Արական 19 - 38 տար․

Աշխատանքի նկարագրություն՝ Վարել դրամարկղային գիրք Իրականացնել դրամարկղի նկատմամբ հսկողություն Կատարել համապատասխանեցում յուրաքանչյուր օրվա վերջում՝ ապահովելով ծրագրի և դրամարկղի համապա...

Գանձապահ պայմանագրային Ամբողջ դրույք Իգական 21 - 35 տար․