Սինեմասթար Քոմփանի | WorkNet.am

Սինեմասթար Քոմփանի

Ժամանց/կինոթատրոն, խաղասրահ, բոուլինգ/Ծառայությունների մատուցում

Սինեմասթար Քոմփանի

Առաջին ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍԸ Հայաստանում

«Սինեմա Սթար»-ը ռուսաստանյան կինոթատրոնների ցանց է՝ տեղակայված Ռուսաստանի և Հայաստանի ավելի քան 15 քաղաքներում: «Սինեմա Սթար»-ը տարիներ շարունակ զբաղեցնում և պահպանում է իր պատվավոր տեղը Ռուսաստանի կինովարձույթի խոշորագույն օպերատորների յոթնյակում:

«Սինեմա Սթար» կինոգոտին ներկայացված է 6 կինոդահլիճներով՝ հագեցած ֆիլմերի ցուցադրության առաջադեմ հնարավորություններով:

Կինոթատրոնը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով.
ԱՌԱՋԻՆԸ և ՄԻԱԿԸ Հայաստանում՝ 360 աստիճան ձայնային հզորությամբ «DOLBY ATMOS», «Dolby Digital Surround EX», պրոյեկտորներ` «Christie», աշխարհահռչակ «Volfoni» ընկերության 3D սարքավորումներ:

Հանգստի և ժամանցի տարածքում տեղակայված է խաղային գոտին՝ «Play Lab»-ը, որտեղ առկա են բազմաթիվ ժամանցային խաղեր ցանկացած ճաշակի համար՝ բոուլինգ, ավտոդրոմ, լաբիրինթոս, մանկական ատրակցիոններ, խաղային ավտոմատներ, Art Lab և այլն:
2017թ. Նոյեմբերի 13-ին Հայաստանում բացվեց երկրորդ Սինեմա Սթարը: