Կորպորատիվ վաճառքների մասնագետ
Կորպորատիվ վաճառքների մասնագետԿորպորատիվ վաճառքների մասնագետ
- Պաշտոնը Կորպորատիվ վաճառքների մասնագետ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 18 - 35 տար․
- Տարածաշրջան Երևան, Արաբկիր
- Հրապարակվել է 5 ամիս, 1 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն՝
Թել-Սել ընկերությունն իր Վաճառքի և շուկայի զարգացման թիմին միանալու է հրավիրում ակտիվ և նպատակասլաց երիտասարդների՝ B2B վաճառքներ իրականացնելու նպատակով։ Այստեղ հաջողության հասնելու համար անհրաժեշտ են գերազանց ներկայացուցչական հմտություններ և փորձ կորպորատիվ վաճառքներում։
Աշխատանքային պարտականություններ
• Կատարել շուկայի վերլուծություն և ստեղծել պոտենցիալ հաճախորդների տվյալների բազա,
• Ներգրավել նոր B2B գործընկերներ, մասնակցել հանդիպումներին և վարել բանակցություններ,
• Վարել նոր ներգրաված գործընկերների համակցման նախագծերը (իրավաբանական
փաթեթի կազմում և վարում, համակարգում),
• Աշխատանք առկա և նոր գործընկերների հետ, նրանց հետ հետադարձ կապի ու
տեխնիկական աջակցության ապահովում,
• Գործընկերների մոտ մարկետինգային արշավների պայմանավորվածությունների ձեռքբերում,
• Գործընկերոջ մոտ առևտրին խթանող արշավների պատրաստում, իրականացում,
• Տեղում գործընկերների համար դեմո և թրեյնինգների անցկացում,
• Նամակների, հայտերի, առաջարկների մշակում և խմբավորում,
• Նպաստում կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծմանը,
ամրապնդմանը, պահպանմանն ու զարգացմանը,
• Անհրաժեշտ տեղեկատվության և հաշվետվությունների տրամադրում անմիջական ղեկավարին։
Անհրաժեշտ հմտություններ
• Բարձրագույն կրթություն,
• Ֆինանսական և ՏՏ ոլորտների գիտելիքներ,
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքների կամ սպասարկման ոլորտում,
• Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
• Բանակցություններ վարելու հմտություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
• Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն,
• Սթրեսակայունությունը և միջանձնային հարաբերությունները կառավարելու հմտություններ,
• Սովորելու և ինքնազարգանալու ձգտում։
Լրացուցիչ տեղեկություն
Բոլոր հետաքրքրված դիմորդները կարող են իրենց թարմացված ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը՝ "Կորպորատիվ վաճառքների մասնագետ"։
Թել-Սել ՓԲԸ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր հետաքրքրված մասնագետներին, սակայն կապ է հաստատվելու միայն ընտրության նախնական փուլն անցած դիմորդների հետ։