Դեմ առ դեմ հարցազրուցավարի թափուր հաստիք | WorkNet.am

Դեմ առ դեմ հարցազրուցավարի թափուր հաստիք

Դեմ առ դեմ հարցազրուցավար

Դեմ առ դեմ հարցազրուցավարի թափուր հաստիք

  • Պաշտոնը Դեմ առ դեմ հարցազրուցավար
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Կես դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 65 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 2 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

???? Աշխատանքի նպատակը

Հետազոտությունը նպատակ ունի հասկանալու սպառողների վարքագիծը, նախասիրությունները և ընտրության վրա ազդող գործոնները ծխախոտային ապրանքատեսակների վերաբերյալ: ։ Սա հիանալի հնարավորություն է մարքեթինգի, սոցիոլոգիայի կամ շուկայի հետազոտության ոլորտի համար հետաքրքրվող մասնագետների համար՝ դաշտային փորձ ձեռք բերելու և իրական տվյալների հետ աշխատելու։

???? Աշխատանքային պարտականություններ

Մասնակցել նախնական ուսուցման և վերապատրաստման հանդիպումներին։

Իրականացնել դեմ առ դեմ հարցումներ՝ նախապես մշակված հարցաթերթիկի հիման վրա՝ պահպանելով մեթոդական ցուցումները։

Հարցվողներին ներկայացնել հարցման նպատակը և ապահովել տվյալների գաղտնիությունը։

Լրացնել հարցաթերթիկները ճշգրիտ և ամբողջական ձևով։

Կատարել պլանավորված հարցազրույցների քանակը՝ սահմանված ժամկետում՝ օրական 4-5 հարցում մինիմալ

Տվյալները հանձնել համակարգողին կամ մուտքագրել տվյալների բազա։

Կատարել ղեկավարության կողմից տրված լրացուցիչ հանձնարարականները։

???? Անհրաժեշտ հմտություններ

Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։

Հարցազրուցավարի աշխատանքային փորձը ցանկալի է (առավելություն է)։

Վարժ տիրապետում հայերենին (գրավոր և բանավոր)։

Տեխնիկական հմտություններ՝ պլանշետի կամ այլ թվային գործիքի օգտագործման։

Զարգացած հաղորդակցման և լսելու ունակություն։

Էմպատիա, բարեկիրթ մոտեցում և թիմային աշխատանքին պատրաստակամություն։

Ժամանակի արդյունավետ կառավարում և պատասխանատվության բարձր զգացում։

???? Աշխատանքային պայմաններ

Գրաֆիկ՝ չորսօրյա (օրերը կարող եք որոշել դուք՝ ներառելով շաբաթ կամ կիրակի օրը):

Աշխատաժամեր՝ Օրական 4-5 ժամ

Աշխատավայր՝ Երևան և հարակից մարզեր։

???? Ինչու՞ արժե միանալ մեզ

Դուք կմասնակցեք շուկայի իրական հետազոտությանը, որը թույլ է տալիս դուրս բերե պրոդուկտների օգտագործման և նվազման միտումները:

Կստանաք գործնական փորձ, որը հետագայում արժեքավոր կլինի մարքեթինգի, հետազոտությունների և տվյալների վերլուծության ոլորտներում։

Ճկուն գրաֆիկ, թիմային աջակցություն և բարենպաստ միջավայր մասնագիտական աճի համար։