Վաճառող խորհրդատու | WorkNet.am

Վաճառող խորհրդատու

վաճառող-խորհրդատու

Վաճառող խորհրդատու

  • Պաշտոնը վաճառող-խորհրդատու
  • Աշխատավարձը սկսած 200,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 2 տարի, 6 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

ԲԱՐՍԻՍ ՍՊ ընկերության «Նոր Տուն» խանութ սրահների ցանցը հրավիրում է աշխատանքի վաճառող խորհրդատուների։

Պարտականություններ
Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը
Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին
Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման հարցում
Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում
Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը
Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին

Պահանջներ

Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն
Աշխատանքային փորձ սպասարկման բնագավառում
Հաղորդակցման հմտություններ

Հավելյալ նշումներ
Մրցակցային աշխատավարձ. բոնուսներ
Անվճար դասընթացներ, սեմինարներ, թրեյնինգներ
Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Կորպորատիվ և ժամանցային միջոցառումներ
Զեղչային փաթեթներ՝ հատուկ «ԲԱՐՍԻՍ» Ընկերության աշխատակիցների համար

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները [email protected]  հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության« թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (Վաճառող խորհրդատու), ինչպես նաև Ձեր ազգանունը և անունը:

Հարցազրույցներում մասնակցության համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: